Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

18 մայիս 2023 17:47

Ընտրվելու դեպքում ես հետ կուղարկեմ բոլոր փախստականներին. Թուրքիայում մոտ 10 մլն փախստական կա

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում երկրից վտարել բոլոր փախստականներին։

«Ընտրվելու դեպքում ես հետ կուղարկեմ բոլոր փախստականներին»,- ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է Russia Today-ը։

Նա հայտարարել է, որ Թուրքիայում մոտ 10 միլիոն փախստական կա։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն ավելի վաղ նշել էր, որ Անկարան բախվել է փախստականների` աշխարհում ամենամեծ ալիքին, ինչը շատ ծախսատար է:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայանալու է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում մրցելու են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ընդդիմության մաիսնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր