Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

19 մայիս 2023 12:14

Առաջին հայը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ․ Ամբողջ Հայաստանը հպարտ է Մխիթարյանով․ Օզբիլիս

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոսել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը դարձել է առաջին հայը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

«Ամբողջ երկիրը հպարտ է նրա խաղով և արդյունքներով։ Ցավալի է, որ նա վնասվածք է ստացել։ Աստված տա, որ Հենրիխը խաղա եզրափակչում։ Սա շատ մեծ ձեռքբերում է ամբողջ հայ ազգի համար։ Մխիթարյանն արդեն շատ բան է արել իր երկրի համար, և եթե նա հաղթի Չեմպիոնների լիգան, հիանալի կլինի։


Եզրափակչում մեկ հանդիպում է լինելու, միշտ չէ, որ ֆավորիտները հաղթում են։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Ես ինքս դիտում էի նրա հանդիպումները և երկրպագում էի Հենրիխին: Նա միանշանակ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Սա հայտնի էր դեռևս «Ինտերի» եզրափակիչ դուրս գալուց առաջ։ Նա արդեն հաղթել է Եվրոպա լիգան և Կոնֆերենցիաների լիգան։ Հենրիխը յուրահատուկ խաղացող է Հայաստանի համար»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր