Մխիթարյանը կարող է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հաղթել է ՉԼ-ն, Եվրոպա Լիգան ու Կոնֆերենցիաների լիգան

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ (Հայաստանը ներկայացնող) ֆուտբոլիստն է, ով կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Բացի այդ, նա կարող է դառնալ պատմության մեջ ԱՌԱՋԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ, ով հաղթել է ՉԼ-ն, Եվրոպա Լիգան ու Կոնֆերենցիաների լիգան:
2017 թվականի մայիսին՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում նա գրավեց Ամստերդամի «Այաքսի» դարպասը և հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին։ Հենրիխ Մխիթարյանն այդ տարի դարձավ ԵԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաշատ գոլեր խփած խաղացողը՝ 6 գոլ։
Իսկ 2022 թվականին, արդեն «Ռոմայի» կազմում, Մխիթարյանը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը։
«Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա 6-րդ անգամ իր պատմության մեջ (3 անգամ հաղթել է):
***
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։
«Հենոն կարող է դառնալ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կմասնակցի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ամենակարևոր հանդիպմանը»,-ասվում է ՀՖՖ-ի հայտարարության մեջ։
Նշենք, որ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տևական ժամանակ է ներգրավված չէ ՀՀ հավաքականում։ Հավաքականի նոր մարզիչը փորձել է կապի դուրս գալ Մխիթարյանի հետ՝ կրկին հավաքական վերադառնալու խնդրանքով, սակայն Միխթարյանը, որի հարաբերությունները ՀՖՖ-ի հետ սրված են, քաղաքավարի հրաժարվել է Հայաստանի հավաքականի ուկրաինացի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ զրուցել ու քննարկել այդ հարցը։