Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները          Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում       «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի    

21 մայիս 2023 19:35

Որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան ԱԺ նախագահի՝ քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշմանը:

Մտահոգիչ իրավիճակ.
Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը:
 
Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը:
 
Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում: Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր