Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 մայիս 2023 11:29

Դիվանագիտական սկանդալ. ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գտնվելով կառավարության շենքի մուտքի մոտ` ականատես եղա մի իրողության, որն այլ կերպ, քան դիվանագիտական սկանդալ որակել հնարավոր չէ։ Կառավարություն ժամանած Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք կենտրոնական պաշտոնական մուտքից` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։ Դեսպանի հավատարմագրման դիվանագիտական հայտագրում նշվում է, որ դեսպանը ներկայացնում է պետության ղեկավարին և նրա հանդեպ դեսպանընկալ երկրում պետք է լինի նրան համարժեք հարգանք և վերաբերմունք։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անարգված է այն աստիճան, որ արժանի չի համարվում պաշտոնական ընդունելության, կառավարության շենքի մուտքի մոտ նրան ոչ ոք չի դիմավորում և չի ուղեկցում, իսկ կենտրոնական մուտքի դռների մոտ կանգնած ոստիկանները մատով ցույց են տալիս շենք տնտեսական մուտքի ուղղությունը։
Դիվանագիտական արարողակարգում նման անհարգալից վերաբերմունքի կարող են արժանանալ միայն ոչ բարեկամ երկրների դեսպանները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր