Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը    

22 մայիս 2023 14:40

Եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերո՞ս, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մա՞յր, իսկ հիմա հերոսածին մայր չէ՞

Մենք ուզո՞ւմ ենք, որ ՀՀ-ում ձևավորվի օրենքի առաջ ոչ հավասար անձանց նոր խավ։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Այն պատճառով, որ մենք առաջին պատերազմից հետո այնքան քաղաքական կամք չունեցանք, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքից վեր խավ չձևավորվի, այդ թվում դրա համար պարտվեցինք երկրորդ պատերազմում։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զոհվածի մայր Գայանե Մարտիրոսյանի կալանավորմանը։


«Հարցն ունի երեք հարթություն՝ իրավական, բարոյական և քաղաքական։ Իրավական հարթության մասին արդեն ասացի և լրացուցիչ իրավաբանական մեկնաբանություններ անել չեմ կարող։ Շատ է ասվում՝ հերոսածին մայրը և հերոսի մայրը, շատ է խոսվում մեր նահատակների մասին։ Ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առաջ, նրանց շիրիմների առաջ և խոնարհվում եմ բոլոր ծնողների, նրանց ընտանիքի անդամների, երեխաների առաջ՝ առանց բացառության։ Եվ նույն կերպ ծնկի եմ գալիս և խոնարհվում եմ Հայաստանի Հարապետությանը զինվոր տված ցանկացած ծնողի առաջ և Հայաստանի Հանրապետության առաջ իրենց օրենսդրական ու սահմանադրական պարտքը կատարած բոլոր զինվորների առաջ»,- ասաց նա։




Բարոյական տեսանկյունից խնդիրը մեկնաբանելիս Փաշինյանն անդրադարձավ իր որդու մասնակցությանը 44-օրյա պատերազմին․ «Ո՞վ է Աշոտ Փաշինյանը․ մի քաղաքացի, ով 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ որպես կամավոր զինվորագրվել է բանակին։ Ընդ որում՝ ՀՀ օրենսդրության համաձայն նա զորակոչի ենթակա չի եղել, որովհետև նոր էր ավարտել զինվորական ծառայությունը։ Բնականաբար, այդ որոշումը նա քննարկել է իր ընտանիքի՝ իր հոր և իր մոր հետ։ Եվ այդ պահին նա եղել է ՀՀ վարչապետ հանդիսացող անձի՝ ՀՀ ղեկավարի որդի։ Նա այդ որոշումը կայացրել է, զորակոչվել է և գնացել է առաջնագիծ։ Մարտական առաջադրանք կատարելու ժամանակ հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկատի հետ։ Այդ ժամանակ իր մարտական ընկերը, որի հետ նրանք պատսպարված՝ քիփ կպած են եղել, զոհվել է»։


Նրա խոսքով՝ պարզ է, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պիտի չզոհվի․ «Ոչ ոք չէր կարող որոշել կամ կանխորոշել, որ այդ բեկորը չի սպանելու իմ որդուն։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս։ Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա Աննա Հակոբյանն էլ հերոսածին մայր չէ՞։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ։ Եվ առավել ևս այն պայմաններում, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին։ Այսինքն, մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն առաքելությունը, որ ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկո՞րը»։


Փաշինյանը նաև առանց անուններ տալու որոշակի տեղեկություններ հայտնեց իջադեպի մասնակիցների վերաբերյալ․ «Աշոտ Փաշինյանի գործով ամենաակտիվ 3 անձինք 2017 թվականի մայիսին տեղի ունեցած մի միջադեպով՝ զորամաս ներխուժելու և գնդապետին կամ փոխգնդապետին հարվածելու քրեական գործով անցել են որպես մեղադրյալներ։ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով բոլոր նշված և այս ընթացքում բարձրաձայնված հանգամանքները, կարճել է քրեական գործը՝ իրավական համապատասխան ձևակերպումներով»։


«Աշոտն ինձ երեկ պատմեց մեքենայում կատարված մի դրվագ, երբ ասել են՝ իմ որդուն տարել են սպանելու։ Աշոտն ասել է՝ այդ տրամաբանությամբ ինձ էլ են տարել սպանելու»,- ասաց նա։


Վարչապետը նաև անդրադարձավ իր ընտանիքի՝ թիկնազոր ունենալու թեմային․ «4 տարի է՝ նկարագրում են, թե ինչպես են Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամները թիկնազորով շրջապատված, վախեցած և թաքուն շրջում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա պարզվում է՝ ՀՀ վարչապետի որդին մեն մենակ շրջում է փողոցներում։ Շատերը համարում են սադրանք, թե ինչու է այդ պահին հայտնվել այդտեղ, որովհետև մենք կողքի շենքում տուն ունենք, առավոտյան իր տնից դուրս է եկել՝ գնալու մի տեղ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր