Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

23 մայիս 2023 13:02

Տեսանյութ. Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է

Հայաստան ներմուծված աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է քաղցրավենիքի փաթեթի մեջ, որն ուղարկված է եղել ՀՀ քաղաքացի Է. Մ.–ի անունով։ Այս մասին  տեղեկանում ենք ՊԵԿ-ից:


Աննախադեպ քանակի ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։




«ՀՀ քաղաքացու անվամբ ներմուծված առաքանին, որում առկա քաղցրավենիքի փաթեթի միջից հայտնաբերվել է ֆենտանիլ տեսակի թմրամիջոցի 80 հաբ։ Հիշյալ առաքանին ստանալիս ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տեղափոխվել բնակության վայր, որպեսզի նրա բնակարանում խուզարկություն անցկացվի։ Բնակարանում հայտնաբերվել է 2 հատ «Մակարով» տեսակի հրազեն` լիցքավորված մարտական փամփուշտներով։ Եղել են նաև բազմաթիվ օգտագործված ներարկիչներ` թմրամիջոցների հետքերով։ Հայտնաբերվել են նաև բազմաթիվ տարաներ` կրկին թմրամիջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։


Մեկ այլ դեպքում էլ Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացու անվամբ Հայաստան է ներմուծվել թմրամիջոցի պարունակությամբ առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նշված քաղաքացու ինքնությունը, նա Ա.Ք.–ն է։ Վերջինիս անվամբ ներմուծվող առաքանու մեջ թաքցված է եղել 10.8 գրամ հերոին և թաքցված է եղել առաքանու իրերի մեջ։


ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել է այդ առաքանին ստանալիս։


Պարզվել է, որ այս 2 անձինք փոխկապակցված են միմյանց հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր