Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

23 մայիս 2023 15:09

Տիգրանաշենը մտնելո՞ւ է Ադրբեջանի կազմի մեջ...խոսքը ոչ թե անկլավների քանակի մեջ է, այլ մենք պետք է դրանց քառակուսի կիլոմետրերը հաշվենք

Պարոն վարչապետն անդրադարձել է վերջին հանդիպումից հետո արված հայտարարությանը, որտեղ փոխադարձաբար խոսվել է տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով անկլավների հարցին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Այստեղ նոր բան չկար, կարելի է ասել՝ նորությունը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի 29.8 քառ. կմ տարածքի ճանաչումն էր, և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի 86.6 քառ. կմ տարածքը ճանաչելը: Բայց այս նախադասությունն ունի շարունակություն. սա որևէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը: Անկլավների թեման դեռևս քննարկման առարկա պետք է դառնա: Անկլավներին անդրադարձ կատարվում է այս կոնտեքստում, որովհետև 86.6-ի, ինչպես որ 29.8-ի մեջ մտնում են նաև անկլավները: Այսինքն՝ ՀՀ-ի 29.8 քառակուսի կմ սուվերեն տարածքը մեր իմացած տարածքն է՝ պլյուս անկլավը՝ Արծվաշենը: Նույնը նաև հայելային արտահայտվում է 86.6-ի դեպքում, որի մեջ մտնում են անկլավները, որոնք գտնվում են ՀՀ-ի տիրապետության տակ: Բայց անկլավների հարցը մի շարք խնդիրներ ունի, որոնք վերաբերում են անկլավների իրավական հիմքերին, հետագա քննարկումներին, որոնց արդյունքում հնարավոր է տարբեր լուծումներ լինեն, օրինակ՝ անկլավներ մնան այն երկրների տիրապետության տակ, որի տակ եղել են մինչ այժմ»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե Տիգրանաշենը մտնելո՞ւ է Ադրբեջանի կազմի մեջ՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ձեր հարցադրումն այս պահին չունի պատասխան, քանի որ բանակցությունների ընթացքում սցենարները կարող են տարբեր լինել: Մենք խոսում ենք գրեթե քառակուսի կիլոմետրերով հավասար տարածքների մասին, և անկլավների հարցը բանակցություններում դեռ պետք է քննարկվի: Բնականաբար, ՀՀ իշխանությունները բացառապես պետք է ելնեն ՀՀ-ի պետական շահերից: Չի կարող, օրինակ, լինել մի սցենար, որտեղ մեր վերահսկողության տակ գտնվող անկլավները կանցնեն Ադրբեջանին, բայց հակառակը տեղի չի ունենա: Մենք չպետք է թվերով խոսենք, բանակցությունները շատ նուրբ երանգներ են պարունակում, և խոսքը ոչ թե անկլավների քանակի մեջ է, այլ մենք պետք է դրանց քառակուսի կիլոմետրերը հաշվենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր