ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

24 մայիս 2023 11:29

Երևանը իրավունք չունի մեզ թելադրել իր պայմանները,ակնկալում ենք, որ կուղղի նաև այս «սխալը». Չավուշօղլուն՝ «Նեմեսիս»-ի հուշարձանի բացման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացմանը՝ դա որակելով «անընդունելի քայլ»։


Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նա այս մասին ասել է մի խումբ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:


«Սա անընդունելի քայլ է։ Մենք մի շարք պատասխան միջոցներ ենք ձեռնարկել՝ Հայաստանի համար փակելով օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար։ Այսօր մենք ակնկալում ենք, որ Երևանը կուղղի այս «սխալը» (չակերտները՝ Tert.am)»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։


Նա նաև ասել է, որ Անկարան Երևանի հետ երկխոսությունում որևէ նախապայման չի առաջադրել։


«Մենք հայկական կողմին չենք ասել՝ հրաժարվեք «շինծու ցեղասպանությունից» (չակերտները՝ Tert.am), և այդ ժամանակ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք։ Երևանը նաև իրավունք չունի մեզ թելադրել իր պայմանները»,- ասել է Չավուշօղլուն։


Հիշեցնենք, որ ապրիլին Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթող է բացվել։ Հուշարձանի վրա գրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի, Պետրոս Տեր Պողոսյանի անունները։ Նրանք 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսներն են։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր