Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 մայիս 2023 14:25

Հայաստանին զենք ոչ մեկ չի վաճառում...Մի հատ էլ Welcomе պլակատ վերցրու ու այդպես կանչի թշնամիներին, որ հարձակվի

«Փաշինյանի՝ կադաստրի հետ կապված  երեկվա ցնդաբանությունը կարող է հետագայում թշնամական  տարամադրվածություն ունեցող հարևան երկրների կողմից օգտագործվել, որպեսզի կեղծ հիմնավորեն իրենց ապօրինի ագրեսիան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


Նա ավելի բաց տեքսով բացատրեց. «Երբ որ  մեր թշնամիներից որևէ մեկը մեր տղերքի վրա կրակի, ապօրինաբար ագրեսիա անի, հիմնավորելու է իր այդ ցնդաբանությամբ»։


«Հայաստանի կառավարիչը Ազգային ժողովի ամբիոնից վերջին շրջանում ասել է, որ Հայաստանին զենք ոչ մեկ չի վաճառում, Հայաստանը որևէ միջազգային կերպով  ճանաչված սահմաններ կամ ինչպես ինքն է ասում  կադաստրի վկայական չունի, որ մնացել է  միայնակ, բողոքում է  ՀԱՊԿ-ը ոչինչ չի անում և այլն։


Այդպես լավ չի, մի հատ Welcomе պլակատ վերցրու ու այդպես կանչի թշնամիներին, որ հարձակվի։ Ահա թե ինչ է արել ինքը երեկ ի թիվս շատ այլ բաների»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր