Առաջարկված բոլոր տարբերակները արկածախնդրություն են.Խաղաղության այլընտրանքը պատերազմն է. պետք է շարժվենք ռեալ-պոլիտիկով

Այնուհետև պատգամավորը հարց բարձրացրեց. «Իսկ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի՞ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմի՝ հատկապես այս միջազգային իրավիճակում և ըմբռնման պայմաններում, որ այսօր կա տարածքային ամբողջականության օգտին:
«Իհարկե, երաշխիք չկա, որ խաղաղության ձգտողը կհասնի խաղաղության, բայց պատերազմի ձգտողը միանշանակ կստանա պատերազմ: Այս մարդկանց նպատակը նոր պատերազմն է, որին կհետևեն նոր տարածքային և մարդկային կորուստներ, Արցախի հայաթափումը և ի վերջո Հայաստանի անկախության կորուստը: Նպատակը Հայաստանը կառավարելն է. նրանք չեն կարող կառավարել Հայաստանի Հանրապետությունը, բայց կարող են կառավարել Հայաստան նահանգը, վիլայեթը, օկրուգը, բայց դա չի ստացվի»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը և հավելեց. «Ինչո՞ւ այսօր Կարսն ու Իգդիրը ՀՀ-ում չեն. որովհետև Կարսն ու Իգդիրը թողած՝ 1920 թվին Սևրի Հայաստան էինք երազում, արդյունքում ստացանք Ալեքսանդրապոլի պայմանագիր: Պետական և քաղաքական գործիչները իրավունք չունեն շարժվելու երազանքներով, պետք է շարժվենք ռեալ-պոլիտիկով, պրագմատիզմով, իրերի իրական դրությունով, այն է՝ ֆիքսել 29.800-ի հարցը, մեր սահմաններից դուրս հանել ադրբեջանական զորքերը և շարունակել արցախահայության իրավունքների շուրջ բանակցությունները»:
Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականություն ճանաչելը նշանակում է, որ դու այլ երկրից տարածքային պահանջ չունես. «Հենց տարածքային պահանջ ունեցանք, այդ պահից սկսած մենք աշխարհում ոչ մի դաշնակից չենք ունենա»: