Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»          Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»       Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»    

25 մայիս 2023 16:16

Տեսանյութ.Մեզ, մեր լիդերի հետ, դատապարտում են, որ Արցախը տվեցինք.Վարչապետն այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի

«Մեզ, մեր լիդերի հետ, դատապարտում են, որ Արցախը տվեցինք։ Հիմա ջրերը պարզվել են, հիմա ամենաշարքային մարդու համար հստակ է մեր տեսակետը, թե մենք ուր ենք գնում»,- ԱԺ-ում  հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նշեց, թող ընդդիմադիր խմբակցությունները բարի լինեն ու ԱԺ օրակարգ բերեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը։

«Իմիջայլոց, Արցախի Հանրապետությունն  այսօր աշխարհի ամենաանկախ պետություններից մեկն է  իր իշխանական, տեղական բոլոր մարմիններով։ Բերեք այդ հարցը։ Բնականաբար, հավանության չի արժանանա»,-ասաց Հ. Աղազարյանը։

ՔՊ-ականը կոչ է անում չասեն՝ «թող վարչապետը հեռանա»։

«Վարչապետն ինստիտուտ է, վարչապետը հո անձ չի, վարչապետը, փառք Աստծո, այն անձերից չի, որ փըխկ անեն՝ փախնի, ո՞ւր հեռանա։ Ինքը ժողովուրդ է ներկայացնում»,- ասաց Հ. Աղազարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր