Շիրակի թեմը կանգնած է Միքայել Սրբազանի կողքին, այս դժվարությունը ժամանակավոր է, շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը          Թմրանյութի կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը       Ռուսաստանը հիմնավորված է համարում Մինսկի խումբը լուծարելու որոշումը    

26 մայիս 2023 11:37

Թուրքիայում ընտրական անորոշության ավարտից հետո զարգացումները տեղափոխվելու են Հայաստանի դեմ համակողմանի ճնշումների առավել ակտիվացման շրջափուլ

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա ամիսներին մեզ սպառնացող մարտահրավերների մակարդակը հասկանալու կարևոր ցուցիչ է Թուրքիայի նախընտրական խոսույթում Ադրբեջանի թեմայի առաջնային կարևորությունը։

Մի հատված ընդդիմության առաջնորդ Ք. Քըլըչդարօղլուի թեմատիկ անդրադարձից. «Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից...»։

Թուրքիայում ընտրական անորոշության ավարտից հետո զարգացումները տեղափոխվելու են Հայաստանի դեմ համակողմանի ճնշումների առավել ակտիվացման շրջափուլ, որում Իրանի ներգրավվածությունն ավելի պասիվ է լինելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր