Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

26 մայիս 2023 17:37

Արի ինձ հետ դեմ առ դեմ հանդիպման,դու ահաբեկիչների հովանավորն ես. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)  առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների հետ համագործակցության մեջ։ Այդ մասին հայտնում է ermenihaber-ը։


«Չեմ ասում, որ դու հանդիպում ես, ասում եմ, որ դու ահաբեկիչների հովանավորն ես: Քանի որ փաստեր ես պահանջում, քեզ մարտահրավեր եմ նետում: Քո սեփական հեռուստաալիք «TRT»-ում այս երեկո, վաղը, կամ էլ շաբաթ արի ինձ հետ դեմ առ դեմ հանդիպման: Ես կապացուցեմ, որ դու ստորի մեկն ես, ով ահաբեկիչների հետ է համագործակցում»,- գրել է Քըլըչդարօղլուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր