Տեսանյութ.Իրանը որպես Հայաստանի վստահելի դաշնակից          Ռուսաստանը հուսով է, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմեր» չեն քանդի հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Լավրով       Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահարից կրակել է ռուս-ադրբեջանական համատեղ պարեկային ծառայության ուղղությամբ    

27 մայիս 2023 16:24

Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ․ սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա․մարզպետ

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ նշելով, որ շատ փակագծեր չի կարող բացել:


Նրա խոսքով՝ Տեղ գյուղի 50 բնակիչ Ադրբեջանի ԶՈւ–ի պատճառով զրկվել է հողատարածքներից։  


«Սյունիքում առհասարակ տիրող իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ։ Չնայած այդ ամենին, տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն»,- ասել է նա։ 


Նա ասաց, որ Բերձորից և Աղավնոյից տեղահանվածների մի մասն աշխատանք է անցել Սյունիքում, նրանք տեղակայված են Գորիս քաղաքի հյուրանոցներում, ապահովված են սննդով եւ կացարանով, նրանց աջակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր