Իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա.ՌԴ-ն այլևս չի թաքցնում, որ թուրքական տանդեմից է ու մեր դեմ էլ գործի է դրել «5-րդ շարասյուն»-ը          Տեսանյութ.ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 բեռնատար այսօր Լաչինի միջանցքով անցել է Հակարիի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետ       Տեսանյութ.Ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին    

27 մայիս 2023 21:51

Կարևոր. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են

Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Տեղեկությունը հայտնում է Wrestling-Armenia ֆեյսբուքյան էջը, որը համարվում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջ։

«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը: Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն»,- ասված է հաղորդագրությունում:

Նշված է նաև արյուն տվողների համար անհրաժեշտ պայմանները․

* լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,

* լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,

հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):

Դեղնախտ երբևէ չտարած

Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:

Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):

Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր