Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով.եղանակն՝ առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայաստանում և աշխարհում հասարակության հոգեկան առողջությունը գնալով վատթարանում է       Հուլիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 մայիս 2023 16:24

Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում ՌԴ «տանիքի» ներքո

Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում ՌԴ «տանիքի» ներքոՀայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։

ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարց է ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․

«Քրեական գործերով բազմաթիվ հետախուզվողներ, որոնք ՌԴ-ում են գտնվում։ Այս տարի առնվազն 2 անգամ հանդիպել եք ՌԴ ձեր գործընկերոջ հետ։ Վերջերս լայվ էր մտել հայնտի բանան ներկրող նախկին պատգամավոր, ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, թե ոնց է բանանի արկղերով թմրամիջոցը եկել և իտալացիների բացահայտումից հետո ոնց է գտել պարոն Աբազյանի հեռախոսահամարը։ Չեմ ողջունում մաքսային կանաչ գոտին, որի միջոցով այդ ապրանքները հասել են պահեստ։

Ուզում եմ հասկանալ, մինչև պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճա՞կի էր կանխել։ Իրենք տարածում են նաև կադրեր, թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծվում՝ «տանիք» է կոչվում, ՌԴ ինչ որ պաշտոնյաների հետ, կնունքի, ծնունդի են մասնակցում։ Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ Ձեր գործընկերոջ հետ քննարկե՞լ եք այդ հարցը, թե ոչ»,-նշել է պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր