Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 մայիս 2023 15:50

Մեծահարուստ ախալքալաքցի Նորոն քրեական հարցերը լուծելու համար ադրբեջանցիների է ուղարկել, ովքեր դրա դիմաց վճարվել են

Օրեր առաջ Մոսկվայում միջադեպ է եղել հայ գործարարների և տեղական շրջանակների միջև։ Մեր տեղեկություններով, միջադեպի մասնակիցներից է ՌԴ-ում հայտնի գործարար, մեծահարուստ Նորայր Թևանյանը՝ հայտնի Ախալքալաքցի Նորո մականունով, որը մարդիկ է ուղարկել՝ հարցը իբր «կարգավորելու»։ Մեր աղբյուրները նշում են, որ քրեական հարցերը լուծելու համար ուղարկված անձիք ադրբեջանցիներ են եղել, ովքեր դրա դիմաց վճարվել են։ 


Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմից հետո անգամ հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչը, ով ներկայացվում է որպես Մոսկվայի հայ համայնքի ղեկավար, համայնքի ներսում հարցերը լուծելու համար ադրբեջանցիների է ներգրավում։ Գուցե ադրբեջանցիներին վճարելու առավել հայրենասիրական շարժառիթ կարելի էր փնտրել, օրինակ` վճարել գերիներին ազատելու դիմաց։


Ի դեպ, մամուլում տարածված տեղեկությունները, թե նա սերտ կապեր ունի ՀՀ իշխանությունների հետ, այդքան էլ իրականությանը չեն համապատասխանում։ Վերջին շրջանում Թևանյանը, ով ընդդիմադիր գործիչ Ռուբեն Վարդանյանի հետ քավոր֊սանիկական կապեր ունի, ՀՀ իշխանությունների սև ցուցակում է։
past.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր