Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

30 մայիս 2023 12:09

Երևանն է խոչընդոտում տարածաշրջանում խաղաղությանը, Ալիևի «կոչերի միտումնավոր խեղաթյուրումը» վկայում է, որ ՀՀ ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից.Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որը վերաբերում է Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ելույթին։ Հիշեցնենք՝ Ալիևը դարձյալ ուժի սպառնալիքով էր խոսել Հայաստանի հասցեին, ինչպես նաև Արցախում նոր ռազմական ագրեսիայի իրականացման և էթնիկ զտման ակնարկներ հնչեցրել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե  Երևանը, իբր, «խեղթյուրում է  Ադրբեջանի նախագահի ասածները»։
 
Ըստ Բաքվի՝ Ալիևը կոչեր է հնչեցրել, ոչ թե հերթական ագրեսիայի սպառնալիքներ։ «Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության, Ադրբեջանի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության և տարածաշրջանում անջատողականությունը խրախուսող քայլերի վճռական կանխարգելման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի «կոչերի միտումնավոր խեղաթյուրումը» վկայում է այն մասին, որ Հայաստանի ԱԳՆ-ն դասեր չի քաղում պատմությունից»,-ասվում է հայտարարության մեջ։
 
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ալիևի հայտարարություննեը, իբր, Արցախում էթնիկ զտում իրականացնելու մասին չեն և «անհիմն են» Հայաստանի պնդումները  էթնիկ զտման վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահն է գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի ու Արցախի հասցեին՝ ըստ Բաքվի՝ Երևանն է խոչընդոտում տարածաշրջանում խաղաղությանը։
 
«Այսպիսով, լավ կլիներ, որ հայկական կողմը, ոչ թե խոսքով, այլ գործով, խաղաղության հաստատման ջանքերը խոչընդոտելու և կեղծ հայտարարություններ անելու փոխարեն, հարգեր մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
 
Ի դեպ, Բաքուն այդպես էլ չի նշում, հարգում է արդյո՞ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր