Ինչ ասել եմ՝ փաստերով հիմնավորվող են, գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում գտնվող առկա գործ          Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի       Սոցհարցումով Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից առաջ է անցել մեկ տոկոսով    

30 մայիս 2023 16:10

Դեզոդորանտը տղամարդու ստամոքսում հայտնվել է հետանցքից. Տղամարդը դժգոհել է որովայնի տանջալից ցավերից

Տղամարդը դեզոդորանտը խցկել էր հետանցքը, ինչից հետո այն թափանցել էր նրա ստամոքս։ Այս դեպքի մասին Visual Journal of Emergency Medicine (VJEM) ամսագրում պատմել են Թեհրանի համալսարանի (Իրան) բժիշկները։

Տղամարդը դժգոհել է որովային տանջալից ցավերից այն բանից երկու ժամ հետո, երբ դեզոդորանտի տարան մտցրել է ուղիղ աղի եւ չի կարողացել հանել։ Պրոկտոլոգի զննումը որեւէ նշան չի հայտնաբերել, որ այնտեղ օտարածին մարմին կա։ Ռենտգենը ցույց է տվել, որ դեզոդորանտը հայտնվել է նրա ստամոքսում։

Պացիենտին վիրահատել են, դեզոդորանտի շշիկը հանել են որովայնի լայնակի կտրվածքի միջոցով։ Այժմ տղամարդու մոտ ամեն բան կարգին է, նրան վիրահատությունից մեկ օր հետո տուն են ուղարկել։

Բժիշկների խոսքով՝ տղամարդու բախտը շատ է բերել։ Հաճախ օտարածին մարմինն ուղիղ աղի մտցնելը ուղեկցվում է աղիների լրջագույն վնասվածքներով, ինչը կարող է մահացու վտանգավոր լինել, քանի որ նյութերը մարսողական տրակտից կարող են անցնել մարմնի այլ մասեր՝ առաջ բերելով վարակներ։
med.news.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր