Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 մայիս 2023 16:42

Վարչապետը ավելի շատ է վախեցնում, քան Ալիեւը,Եթե ես լինեի, զենք կգնեի բոլորից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Թուրքիան էլ եթե զենք վաճառեր, նրանից էլ կգնեի

Եթե անկլավները տանք Ադրբեջանին, մեր ճանապարհները փակվում են դեպի Իրան եւ Վրաստան, իրենք կարող են հսկողության տակ պահել մեր ճանապարհները, ինչո՞ւ պետք է տանք: Այս մասին «Civilnet.am-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով, իշխանություններն այս 5 տարում ոչինչ չեն արել. «Մենք պետք է հիմա ունենայինք ամենալավ բանակներից մեկը՝ Հայաստանի եւ Սփյուռքի ունեցած հնարավորությունների սահմաններում: Հայաստանի առաջին երեք նախագահների ժամանակ մենք բոլորս մասնակցում էինք բանակցություններին, մենք տալիս էինք փորձագետներ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը վերցրել է ամբողջ մի պետություն, Սփյուռք, Արցախ եւ որոշում է կայացնում: Այդ որոշումներից մեր վիճակն անընդհատ վատանում է: Մեզ անընդհատ վախեցնում է, ինքն ավելի շատ է վախեցնում, քան Ալիեւը»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է պատճառներ փնտրի՝ արդարացնելու համար ներկայիս վիճակը, եւ պետք է ամեն ինչ անել բանակը հզորացնելու համար․

Արա Աբրահամյանն անընդունելի է համարում սպառազինություն չունենալու կամ դրա մատակարարումների հետ կապված ՀՀ իշխանությունների բացատրությունները. «Եթե ես Հայաստանի վարչպետն եմ, ունեմ հայրենիք, եթե Ռուսաստանը զենք չի տալիս, ես պետք է գնեմ բոլոր տեղերից: Ինքը պետք է ասի, Ռուսաստանը չտվեց, մենք գնում ենք Հնդկլաստանից ենք առնում, ԱՄՆ-ից ենք առնում, Եվրոպայից ենք առնում: Մենք պետք է ունենանք բանակ: Ինքը պետք է գա, Ռուսաստանին ճիշտ ձեւով բացատրի, որ ինքը մենակ զենք է առնում, Ռուսաստանի շահերին չի կպնում: Եթե ես լինեի, զենք կգնեի բոլորից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Թուրքիան էլ եթե զենք վաճառեր, նրանից էլ կգնեի»,- նշել է Արա Աբրահամյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր