Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

31 մայիս 2023 15:53

Կրեմլը՝ Կադիրովի՝ Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտության մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքերը Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտության մասին։

Կրեմլի խոսնակն ասել է, որ դա բարձրագույն դաշնային իշխանության իրավասությունն է, համապատասխան որոշումներ չեն ընդունվել։

«Սա բացառապես բարձրագույն դաշնային իշխանության իրավասությունն է, այս հարցի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել, և այդ հարցի շուրջ քննարկումներ չեն տարվում», - ասել է նա:

Երեկ՝ մայիսի 30-ին, Ռամզան Կադիրովն ասել է, որ Ռուսաստանում պետք է ռազմական դրություն հայտարարվի՝ Ուկրաինայի կողմից ստեղծված «ահաբեկչական բջիջը չեզոքացնելու» համար, որը, նրա կարծիքով, պատասխանատու է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր