ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

18 սեպ 2023 14:24

Պեսկովը տեղեկացրել է, որ Կրեմլը Կադիրովի հնարավոր հիվանդության մասին տեղեկություն չունի.Պուտինի հետ չի հանդիպել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Կրեմլը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հնարավոր հիվանդության մասին տեղեկություն չունի, ինչպես նաեւ հերքել է տեղեկություններն այն մասին, որ Կադիրովն իբր հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ տարբեր թելեգրամ-ալիքներում չհաստատված տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Կադիրովն իբր գիշերը մահացել է ՌԴ նախագահի գործերի վարչության Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Մինչ այդ ակտիվորեն լուրեր էին պտտվում նրա ծանր հիվանդության մասին։ Այս համատեքստում Կադիրովը կիրակի հրապարակել է իր զբոսանքի տեսանյութը եւ նրանց, ովքեր չեն կարողանում ճշմարտությունը տարբերել ստից, առաջարկել է զբոսնել մաքուր օդում։

«Մենք որեւէ տեղեկություն չունենք։ Համենայն դեպս, նախագահի աշխատակազմը հազիվ թե կարող է տեղեկություն տալ նրա առողջության մասին։ Ուստի մենք այստեղ ասելու բան չունենք»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե որքանով է Կրեմլն անհանգստացած Կադիրովի վիճակով։

Բացի այդ, Պեսկովը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Կադիրովը իբր կիրակի Մոսկվա է թռել, որպեսզի, գուցե, հանդիպի Պուտինի հետ։

«Ոչ մի հանդիպում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր- խմբ.) Պուտինի հետ չի եղել»,- պատասխանել է Պեսկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր