Սեպտեմբերի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով       Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին    

01 հուն 2023 12:07

Արաբկիրի բաժնի քննիչներ են ձերբակալվել. ՔԿ

Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:


Թե քանի քննիչ է ձերբակալվել Քննչական կոմիտեից չհստակեցրին: Սակայն, փոխանցեցին, որ  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ  հոդվածի 1-ին մասին և 441-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝  թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահել, անցնելու հատկանիշներով:


Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  ԱԱԾ-ն երեկ գիշեր ներխուժել էր ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։  Ըստ լրատվամիջոցների՝ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ էր ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր