Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

01 հուն 2023 12:26

Տեսանյութ ․էրդողանը հիմա ցանկացած քայլի կարող է գնալ․ Տեսանք, թե ինչպես Ալիևը չսպասելով էրդողանի հաղթանակի մասին պաշտոնական լուրին, լկտի վերջնագրով հանդես եկավ ու բացեց իր մտադրությունների բոլոր փակագծերը

Alpha Newsroom-ի մայիսի 30-ի թողարկման ուղիղ եթերում Վիկտոր Սողոմոնյանը, մեկնաբանելով մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները՝ ուղղված արցախահայությանն ու Արցախի պետական գործիչներին, պնդել է, որ Ադրբեջանի նախագահը մեծ սխալ է արել իր այդ հայտարարությամբ, քանի որ եթե մինչև այդ ՌԴ-ն կամ նույն Արցախից կային մարդիկ, ովքեր պատրաստ էին գործակցելու, ապա այժմ հարցեր են առաջանում:


«Նա ի՞նչ ասաց՝ երբ այս բոլոր հարցերը կարգավորվեն, անցած 30 տարիներին ով, որ զբաղվել է Արցախի պետականության գործով՝ ես դրանց բոլորին հատ-հատ պատժելու եմ, դրանք սեպարատիստներ են, դրանց հետքը չպետք է մնա, այդ պետականության հետքը պետք է չմնա»:


Անդրադառնալով Արցախի որոշ գործիչների շրջանում եղած տեսակետին, թե Հայաստանում կա որոշակի անտարբերություն Արցախի ճակատագրի նկատմամբ՝ Սողոմոնյանը հիշեցրել է, որ գրեթե մեկ տարի առաջ ամբողջ Երևանը ոտքի էր կանգնել, գոռում էր Արցախ, իսկ Արցախից եղավ մեկ-երկու հայտարարություն այն մասին, որ քաղաքական ավանտյուրիզմը լավ բան չէ, և պետք է դիվանագիտությամբ զբաղվել:


Իսկ հիմա դրանով եկանք այն կետին, որ այսօր Ալիևի խոսքերից դուրս է գալիս, որ նրանց, ովքեր զբաղվել են Արցախի պետականության կայացմամբ, պետք է բանտ տանեն: Նա հարցադրում է արել՝ Բավքի՞ բանտ են տանելու, սրա՞ համար էր մեր դիվանագիտությունը:


«Այն մարդիկ, ովքեր նախքան Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը, հույս ունեին, որ գուցե ինչ-որ բան կարող է ստացվել Երևան-Բաքու ներկա բանակցություններից, այժմ ոչ միայն ասելիք չունեն, այլև այդ մարդիկ հիմա նոր էներգիայով պետք է լծվեն իրական գործին ու չզբաղվեն ինքնախաբեությամբ: Մենք ականատես եղանք, թե Թուրքիայի նախագահի ընտրության օրն ինչպես Իլհամ Ալիևը չսպասեց իր մեծ եղբոր՝ էրդողանի հաղթանակի մասին պաշտոնական լուրին և շատ լկտի վերջնագրով հանդես եկավ ու բացեց իր մտադրությունների բոլոր փակագծերը»:


Սողոմոնյանի վերլուծության համաձայն՝ Արցախը պետք է նույնչափ անհանդուրժող կեցվածք ունենա և այդ կեցվածքը հստակ ուղերձներով փոխանցի Հայաստանի հանրությանը, քանի որ այդ քայլն ուղղակի կենսական անհրաժեշտություն է դառնում Ալիևի վերջին հոխորտանքների պայմաններում, հակառակ դեպքում դրանց բացակայությունը շատ վտանգավոր կլինի Արցախի ճակատագրի համար:


Ստեղծված քաղաքական դիսկուրսի համատեքստում, երբ Ադրբեջանը բացահայտել է իր ծրագիրը՝ Սողոմոնյանը կարևոր է համարել, որ ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ հայկական կողմի պահանջների մեջ պետք է հստակեցվի Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի հարցը, մասնավորապես պետք է պահանջ դրվի, որ վերջինիս լիազորություններն ընդլայնվեն և ժամկետն անհապաղ երկարացվի՝ կախված չլինելով Ադրբեջանի կամքից, ինչպես եռակողմ հայտարարության մեջ է նշված:


Սողոմոնյանի երրորդ դիտարկման համաձայն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է նոր բովանդակություն ստանա ստեղծված իրավիճակում:


Փաստորեն, եթե Ալիև-Էրդողան տանդեմը նոր ցեղասպանություն է պատրաստվում իրականացնել՝ մենք պետք է ցույց տանք, որ դա արդեն մի անգամ տեղի է ունեցել. Թուրքիան բացահայտ օժանդակում է Ադրբեջանին, իսկ իրեն կայսր զգացող էրդողանը հիմա ցանկացած քայլի կարող է գնալ.


«Հայ Դատի խնդիրները հիմա պետք է նորից առաջին պլան մղվեն: Այն գործելակերպը, որ մենք ժամանակին գնացինք աշխարհի մոտ և ասացինք, թե այսպիսի իրադարձություններ են տեղի ունեցել՝ պետք է ճանաչեք և դատապարտեք, այս գործընթացը նոր թափ և իմաստ պետք է ստանա», -ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը և հավելել, որ այս առաջարկը նա պատրաստվում է տարբեր ձևերով ներկայացնել նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի մեր գործընկերներին, այդ թվում՝ նաև հրապարակավ:


Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր