Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից          Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով.եղանակն՝ առաջիկա օրերին       Տեսանյութ.Հայաստանում և աշխարհում հասարակության հոգեկան առողջությունը գնալով վատթարանում է    

02 հուն 2023 13:03

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է .«Մակրոնի միակողմանի արված հայտարարությունը խեղաթյուրում է, դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղության գործընթացում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքներին։


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունը, ավանդաբար տրամադրվում էր Շառլ Միշելի կողմից՝ որպես բրյուսելյան ֆորմատի կազմակերպիչ։
 
«Հանդիպման մասին ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման գործողությունների առաջին դեպքը չէ, և դա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,-ասել է նա

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր