«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է.Ամենազարմանալին այն է, որ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս          Ուղիղ.Մեկնարկում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում       Տեսանյութ.Այսօրվա հանրահավաքը կայանալու է. մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի և Լոռու մեր սիրելի հայրենակիցներին    

02 հուն 2023 14:28

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը անվերապահ չէ, այն որոշակի պայմաններ ունի

Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը անվերապահ չէ, այն որոշակի պայմաններ ունի։ Նման կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության մուլտիմեդիա հարթակում կայացած ասուլիսի ժամանակ։
 
Փորձագետի խոսքով՝ բանակցությունների կողմերի ակնկալիքներն ու խնդիրները չափազանց տարբեր են, նույնքան տարբեր են նաև նրանց մոտեցումները: Այսպես, Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ հնարավորինս արագ Լեռնային Ղարաբաղի ինչ-որ կարգավիճակ ամրագրվի (Ադրբեջանի կազմում – խմբ.)։ Շատ ավելի հետաքրքիր է Հայաստանի դիրքորոշումը։
 
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հնչում էին հետևյալ կերպ՝ Երևանը պատրաստ է ճանաչել, եթե ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այստեղ կա մի պայման, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը անվերապահ չէ», - նշում է Սիլաևը։
 
Ինչ վերաբերում է այդ իրավունքների ապահովմանը, ապա քաղաքագետը ուշադրություն է հրավիրում, որ անվտանգության ապահովումը նկարագրող ձևակերպումները կարող են շատ տարբեր լինել: Կարող է լինել, օրինակ, որ իրավունքները ապահովվում են Ադրբեջանի սահմանադրության շրջանակում։ Բայց դատելով այն հանգամանքից, որ դեռ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, պարզ է, որ կողմերն այդ կետի շուրջ չեն համաձայնում։ Դա իր հերթին նշանակում է, որ չկա նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
 
«Ինչ վերաբերում է իրավունքների և անվտանգության ապահովման ճանաչմանը, ապա մենք Մինսկի համաձայնագրերն ունեինք։ Դրանց մեջ կար և տարածքային ամբողջականություն, կար և սահմանի վերահսկողություն, և իրավունքներ և անվտանգություն, նույնիսկ կար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որն ամրագրում էր Մինսկի համաձայնագրերը, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Այդ իմաստով խաղաղություն բերող խաղաղության պայմանագրի հույսերը բավականին միամիտ են», - նշել է Սիլաևը։
 
Խոսելով գործընթացի մոդերատորների ակնկալիքներից, փորձագետի նշեց՝ Արևմուտքի տրամաբանությունն է արագ ինչ-որ բան ստորագրել։ Սակայն ստորագրման դեպքում անխուսափելիորեն պահպանման երաշխիքների հարցեր կառաջանան։ Եվ հաշվի առնելով հավանական համաձայնագիրը խախտելու սպառնալիքը՝ Սիլաևը եվրոպացիների տեղում չէր շտապի ուրախանալ։
Իսկ Ռուսաստանի տրամաբանությունն այն է, որ պետք է ապահովել երկու հասարակությունների խաղաղության պատրաստակամությունը, առաջ շարժվել այն ուղղություններով, որտեղ սուր տարաձայնություններ չկան՝ հաղորդակցությունների բացում, հումանիտար հարցեր, օրինակ։ Իսկ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը թողնել սերունդներին։
Կիսվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր