Սա կարևոր հայտարարություն է.Կրեմլն արձագանքել է՝ Ուկրաինայի հետ պատերազմում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ, Փաշինյանի խոսքերին

Հիշեցնենք, որ CNN Prima News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ արձագանքելով ուկրաինական պատերազմում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցը չի: Այս առճակատումը, ըստ նրա, անհանգստություն է առաջացնում հայկական կողմի համար, քանի որ ուղղակիորեն ազդում է Երևանի բոլոր հարաբերությունների վրա։
«Մենք դա ընդունում ենք ի գիտություն: Սա կարևոր հայտարարություն է: Մենք գիտենք, որ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք դրանց մասին: Բայց, իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր դաշնակցին հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը: