Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան          ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում       Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան    

03 հուն 2023 14:30

Երկրում իսկական վենդետա է սկսվել,իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ

tsargrad.tv–ն «Բրենդների երկիր Հայաստան. Փաշինյանը հայտարարել է երկրի ուժեղ «ժողովրդավարականացման» մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ժողովրդավարության ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է երկրում ազատ ինտերնետի մասին։ Նաև այդ համատեքստում նա նշել է ազատ մամուլը, ազատ ընտրությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ դա ամենևին էլ ինչ-որ ձեռքբերում չէ։ Ըստ նրա, ազատությունը Հայաստանում պարզապես առօրյա կյանք է։ Այդ համատեքստում նա հիշել է 2018 թվականի հեղափոխությունը, որի գլխավոր դերը բաժին է ընկել իրեն:


Հեղափոխությունը կոչվել է թավշյա, նշել է նա և ավելացրել, որ քաղաքական գործընթացի ընթացքում բռնի գործողություններ չեն իրականացվել։ Միաժամանակ Նիկոլ Վովաևիչը նշել է, որ իր քաղաքական թևը հայտարարել է Հայաստանի բրենդը, այն է՝ ժողովրդավարությունը։ Համենայնդեպս, դրանում վստահ են ինքը՝ Փաշինյանը և իր թիմի անդամները։ Ապա նա ասել է, որ շատերն այն ժամանակ կասկածանքով են արձագանքել երկրի ժողովրդավարության մասին կարգախոսներին, բայց Փաշինյանն իբր ապացուցել է, որ այդ երևույթը իրականություն է դարձել։ Ըստ Փաշինյանի, Հայաստանում ժողովրդավարությունը պատահականություն չէ, այլ գործող ղեկավարության գիտակցված քաղաքական կուրս: Բացի դա, նա խոսել է նաև այն մասին, որ շատ լուրջ աշխատանքներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ են ընթանում, որոնք իրենց հետ պետք է բերեն ժողովրդավարության և հակակոռուպցիոն քաղաքականության էլ ավելի բարձր մակարդակ։


Հայաստանում նաև տնտեսության աճ է նկատվում, նշել է նա՝ հավելելով, որ այս փաստը նաև տնտեսական ազատությունների արդյունք է։ Նա պետության ներսում ժողովրդավարության համար սպառնալիք չի տեսնում։ Այնուամենայնիվ, կան արտաքին սպառնալիքներ, և դա բոլորին է հայտնի, նշել է նա։ «Ժողովրդավարական էյֆորիայի ներկայացման» ավարտին Նիկոլ Վովաևիչը նշել է, որ Հայաստանի գլխավոր բրենդը, որը կոչվում է «ժողովրդավարություն», սերտ կապեր ունի երկու այլ ապրանքանիշերի՝ տնտեսական աճի և խաղաղության հետ։ Այդ եռամիասնությունն էլ, նրա խոսքերով, պետք է ծառայի հենց բուն նպատակին։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ժողովրդավարությունը, իհարկե, լավ բան է, բայց միայն այն դեպքում, եթե չի տարածվում միայն մեկ թևի վրա, այն թևի վրա, որն աջակցում է իշխանություններին։


Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ երկրում իսկական վենդետա է սկսվել: Հարձակման տակ են ընդդիմադիր դարձած քաղաքական գործիչները, ուսուցիչները և այլն։ Այլ կերպ մտածողներին ատելու հանրային կոչերը մինչ օրս են «արդիական»։ Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ, ովքեր դեմ են հայկական հողերի հանձնմանը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր