«Լավություններ» ընտրողներին հենց... ընտրողների հաշվին. «Փաստ»          Վաղարշապատում ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է. «Փաստ»       «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի Շտապօգնության պարկ զինված անձինք են մտել    

03 հուն 2023 14:51

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներից պահանջել է չգնալ Իրան

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներից պահանջել է չգնալ Իրան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հաշվի առնելով ահաբեկչական գործողությունը, որը կատարվել է ընթացիկ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ, որի հետեւանքով սահմանափակվել է Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողները պետք է զգոն լինեն։ Ներկա պահին Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են հետեւել պահպանության եւ անվտանգության կանոններին»,- ավելացրել են գերատեսչությունում։
Իրանում հյուպատոսական եւ այլ դիմումների համար ԱԳՆ-ն խնդրում է կապվել Թավրիզում Ադրբեջանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր