Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

03 հուն 2023 15:30

Շոլցի ելույթի ժամանակ հավաքվածները սուլել են և մեղադրել Ուկրաինային զենք մատակարարելու միջոցով պատերազմ հրահրելու համար

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթի ժամանակ հավաքվածները սուլել են և մեղադրել Ուկրաինային զենք մատակարարելու միջոցով պատերազմ հրահրելու համար:


Հունիսի 2-ի երեկոյան Շոլցը ելույթ է ունեցել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) «Եվրոպայի տոն» փառատոնում, որն անցկացվել է Բրանդենբուրգ երկրամասի Ֆալկենզե քաղաքում:


Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդիկ բղավում և սուլում` կանցլերին անվանելով «պատերազմ հրահրող» և պահանջելով նպաստել առանց զենքի խաղաղությանը։ Ոմանք կոչ են անում դուրս գալ ՆԱՏՕ-ից և դադարեցնել ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային։


Ի պատասխան Շոլցը բղավում է՝ արդարացնելով Ուկրաինային աջակցելու գործողությունները և Մոսկվային մեղադրելով «ինչ–որ մեկ այլ երկրի վրա» հարձակվելու ծրագրերի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր