Իշխանությունը պետք է հստակ քայլերի գնա.ՌԴ-ն այլևս չի թաքցնում, որ թուրքական տանդեմից է ու մեր դեմ էլ գործի է դրել «5-րդ շարասյուն»-ը          Տեսանյութ.ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 բեռնատար այսօր Լաչինի միջանցքով անցել է Հակարիի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետ       Տեսանյութ.Ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին    

05 հուն 2023 12:31

Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր անծայրածիր բիզնեսի սահմանները. «Երևան Սիթի»-ն կբացվի նաեւ Մոսկվայում

Oragir.News-ը գրում է. Բոլոր ժամանակների իշխանությունների «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանն ընդլայնում է իր անծայրածիր բիզնեսի սահմանները։


Oragir.News-ին հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է առաջիկայում «Երևան Սիթի» բացել նաև Մոսկվայում։


Իսկ մինչ այդ, ԵՏՄ կանոնների համաձայն, նա պետք է մոտ 50 խանութ ունենա նույն տնտեսական գոտում՝ առավել նպաստավոր հարկային պայմաններից օգտվելու համար։


Այդ է պատճառը, որ Ալեքսանյանը Հայաստանում մեկը մյուս հետևից խանութներ է բացում, ինչի մասին ավելի վաղ գրել էինք։ Այս ամենի վերջնակետը Մոսկվան է։
Բայց խնդիրն այն է, որ ավանդույթի համաձայն՝ սա միայն բիզնես նորություն չէ․ Մոսկվան «բիզնես նվերներ» է արել ու անում Հայաստանի բոլոր ղեկավարներին՝ արդյունավետ համագործակցության, իսկ իրականում՝ ռուսական շահերը պաշտպանելու համար։ Այժմ հերթը Նիկոլ Փաշինյանինն է, որը որոշել է քաղաքական նվերը վստահել բիզնես գործընկերոջը՝ Սամվել Ալեքսանյանին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր