Ինչ ասել եմ՝ փաստերով հիմնավորվող են, գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում գտնվող առկա գործ          Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի       Սոցհարցումով Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից առաջ է անցել մեկ տոկոսով    

05 հուն 2023 13:10

Զատուլինին կարող են զրկել պաշտոնից իր արած հայտարարությունների պատճառո՞վ

Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը խորհրդակցություններ է սկսել խմբակցության անդամ, Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հակասական հրապարակային հայտարարությունների հարցով։ Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել են կուսակցության երկու աղբյուր և նախագահի աշխատակազմին մոտ կանգնած զրուցակիցը։

Վերջինիս խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու Զատուլինի նկատմամբ։

«Եդինայա Ռոսիա»-ից զրուցակցի խոսքով՝ ստեղծված իրավիճակով այժմ զբաղվում է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Մակարովը։

Ինքը՝ Զատուլինը (1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր), թեև կուսակցության անդամ չէ, բայց Պետդումայում կուսակցության խմբակցության անդամ է։

Գործողությունների քննարկվող տարբերակներից է Զատուլինին հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից զրկելը և Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի շարքերից հեռացնելը, ասել է աղբյուրներից մեկը։

«Եդինայա Ռոսիա»-ի անդամների մոտ վաղուց են հարցեր կուտակվել Զատուլինի նկատմամբ՝ նրա հայտարարությունների վերաբերյալ, ասել է խմբակցության աղբյուրը։

«Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորի գործողությունները քննարկելու նոր պատճառը, ինչպես պարզվել է, կապված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ։

Հունիսի 1-ին Զատուլինը, ելույթ ունենալով «Ինչպիսի՞ Ուկրաինա է մեզ պետք» խորագրով ֆորումում, ասել էր, որ Ռուսաստանն այժմ գտնվում է բարդ իրավիճակում, երբ անհրաժեշտ է «ոչ միայն արդյունաբերությունը, այլև երկրում կյանքը դնել պատերազմական ռելսերի վրա»:

«Որո՞նք էին մեր նպատակները պաշտոնապես հայտարարված ռազմական գործողության սկզբում։ Բոլորդ հիշում եք՝ ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանությունը, որոնք տուժել են այս ամբողջ ընթացքում։ Այս կետերից ո՞ր հարցում ենք մենք մինչ օրս արդյունքի հասել», - հարց էր հղել Զատուլինը:

Նրա ելույթում կային նմանատիպ այլ հայտարարություններ:

Զատուլինը «Վեդոմոստի»-ին ասել է, որ խմբակցության ղեկավարությունից ոչ ոք իր հետ չի կապվել ֆորումում ունեցած ելույթների վերաբերյալ։

«Ինչո՞ւ ես կարող եմ կորցնել իմ պաշտոնը հանձնաժողովում կամ հեռացվել խմբակցությունից։ Խմբակցության ղեկավարությունն ինձ ոչինչ չի ասել»,- վստահեցրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր