Հունիսի 8-10-ը Երևանում կկայանա «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը
2023թ. հունիսի 8-10-ը Երևանում կայանալու է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը:
Համաժողովի նախագահն է ՀամՀԱ նախագահ Աֆզալ Ջավեդը, տեղական կազմակերպիչն է Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ), համագործակցությամբ Հայկական բժշկական ասոցիացիայի և ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի:
Նախապատրաստվում ենք հյուրընկալել շուրջ 200 գորրծնկերների, այդ թվում արտասահմանից (Արդեն գրանցված են 19 երկրից:
Համաժողովի բացումը հունիսի 8-ին 17.30 Գաբրիել Սունդուկյանի անվ. Ակադեմիական թատրոնում:
Ծրագիրը ներառում է 12 պլենար դասախոսություն և 68 ներկայացում wpayerevan2023.org
12 պլենար դասախոսություն
1. ՀամՀԱ նախագահ Աֆզալ Ջավեդ (ՄԹ, Պակիստան)
2. ՀամՀԱ ընտրված նախագահ Դանուտա Վասերման (Շվեդիա)
3. Դինամիկ հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Նիկոլայ Նեզնանով (ՌԴ)
4. ՀամՀԱ էքս նախագահ Դինեշ Բուգրա (ՄԹ)
5. ՀամՀԱ Գործադիր վարչության անդամ Թոմաս Շուլց (Գերմանիա),
6. ՀամՀԱ Գործադիր վարչության անդամ Էդմոնդ Պի (ԱՄՆ)
7. ՀամՀԱ ներկայացուցիչ Հարավային Եվրոպայում Կոստաս Ֆունտուլակիս (Հունաստան)
8. ՀամՀԱ ներկայացուցիչ Հյուսիսային Եվրոպայում Ռամունա Մազիլյաուսկենե (Լիտվա)
9. Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի Խորհրդի փոխնախագահ, Վրաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Էկա Չկոնիա (Վրաստան)
10. Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Հովեն (ԱՄՆ)
11. Թվային հոգեկան առողջության խմբի ղեկավար Սանդեպ Վոհրա (Հնդկաստան)
12. Հոգեկան առողջությունը հետկովիդյան և հիբրիդային պատերազմների ժամանակաշրջանում. Հայաստանի փորձը
12 գիտական սիմպոզիումների թեմաները՝
1. Ֆարմակոգենետիան հոգբուժությունում
2. Մանական հոգեբուժություն՝ ADHD
3. Մարդու իրավունքներ և հոգեկան առողջություն
4. Հոգեբուժության ներկան և հեռանկարները
5. Հոգեկան առողջությունը արտակարգ իրավիճակներում
6. Ցեղասպանություն, արդարություն և հոգեկան առողջություն
7. Կախվածությունների խանգարումների բուժում և վերականգնում
8. Բուժման և խնամքի նորությունները
9. Մոլակուլյար հոգեբուժություն
10. Հոգեկան առողջության և Առողջության առաջնային պահպանում
11. Պատերազմ և տրավմային սթրես
12. Հայ ֆրանսիական համագործակցությունը մանկական հոգեկան առողջության ոլորտում
Հարգանքով
Արմեն Սողոյան
Համաժողովի համանախագահ
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ