Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

07 հուն 2023 11:09

Տեսանյութ.Ռուբեն Մելիքյանն ու Գագիկ Ասատրյանը մետրոյում Աշոտ Փաշինյանին ապտակելու մասին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե իբրև մետրոյում Աշոտ Փաշինյանին ապտակել են, ինչից հետո ապտակող քաղաքացուն իրավապահները տարել են անհայտ ուղղությամբ։


Ինչից հետո Գագիկ Ասատրյանի տարածած ապատեղեկատվությանն անդրադդարձել էր Ռուբեն Մելիքյանն ու հավելել, որ պետք չէ իբրև թե Աշոտ Փաշինյանին ապտակած քաղաքացուն միայնակ թողնել՝ այսպիսով տարածելով կեղծ տեղեկատվությունը։


MediaNews-ի հավաստի տեղեկություններով Աշոտ Փաշինյանի հետ Երևասնի մետրոպոլիտենում որևէ միջադեպ չի գրանցվել, ավելին՝ ոստիկանության մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ ոչ մի նման միջադեպի մասին ահազանգ չի ստացվել։


 
Իսկ ավելի ուշ նույն Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջւի ուղիղ եթերում հերքել է իր իսկ տարածած ապատեղեկատվությունը։


Աշոտ Փաշինյանին ապտակելու մասին կեղծ լուրերի հրապարակումները՝ ստորև։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր