Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր          Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

07 հուն 2023 16:31

Կապահովեն աշխատանքով ու կենսական այլ անհրաժեշտ պայմաններով.մինչև 2026 թ. ավելի քան 34 հազ. ադրբեջանցի ընտանիք կբնակեցնեն Արցախի օկուպացված տարածքներում

Ադրբեջանը նախատեսում է մինչև 2026 թվականը ներառյալ ավելի քան 34 հազար ադրբեջանական ընտանիք բնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյնովը։


Նրա խոսքով՝ այդ նախագիծը նախատեսվում է իրականացնել, այսպես կոչված «Մեծ Վերադարձ» անվանումը կրող առաջին պետական ծրագրի շրջանակում։


Trend-ի փոխանցմամբ՝ Հուսեյնովը նաև հայտարարել է, որ խնդիր է դրված Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիների բնակեցումից հետո նրանց ապահովել աշխատանքով ու կենսական այլ անհրաժեշտ պայմաններով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր