Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

10 հուն 2023 11:10

Հայաստան պետություն չպետք է լինի, թուրքի կոկորդին մնացած ոսկոր է.Այս վարչախմբի հետ դրսից աշխատում է շատ փորձառու և լավ ֆինանսավորվող թիմ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արթուր Խաչիկյանն է:


Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.


2021 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին որդու հետ փոխանակելու մասին հայտարարությունը պարզապես ժողովրդի զգացմունքների հետ խաղ էր, էմոցիոնալ հայտարարություն: Ասում են՝ Ստալինն էլ իր գերի ընկած որդու մասին էր ասել՝ զինվորին գեներալի հետ չեն փոխում, երբ նրան առաջարկել էին որդուն փոխանակել Խորհրդային Միությունում գերեվարված գերմանացի գեներալի հետ:


Այս իշխանությունը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը գործում է «Մեր մարդը» ամերիկյան հայտնի տեխնոլոգիայով, երբ աշխատանքային այցով արտերկիր մեկնելիս փոքրիկ աղջկան հետն է տանում, ԱՄՆ-ում նման տեխնոլոգիաներից օգտվում էր, օրինակ, Օբաման:


Ադրբեջանի նախագահն ուրախանալու տեղ ունի, իսկ սա պարտված երկրի ղեկավար է, որը կորցրեց դաշնակիցներին: Թուրքիայում Էրդողանի երդմնակալության միջոցառման ժամանակ Փաշինյանի պահվածքը և նրա նկատմամբ վերաբերմունքը հերթական ստորացումն էր:


Այս ղեկավարությունն իր գործողություններով թուլացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը:


Թուրքիա կատարած այցից պետք չէ որևէ ակնկալիք ունենալ: Թուրքիան չի փոխելու իր 100 տարվա քաղաքականությունը:


Ինքնասիրություն, արժանապատվություն մարդը կա՛մ ունի, կա՛մ չունի. Նիկոլ Փաշինյանը չունի՛:


Պարզ է բոլորին, որ Հայաստանը ղեկավարող այս խումբը մենակ չէր կարող հեղափոխություն անել, հետո այսպես բանակցել Արցախի հարցով, նրանց հետևում կանգնած է շատ լավ ֆինանսավորվող խումբ, որին պետք է, որ մենք ավելի շատ ու արագ զիջենք մեր տարածքները, մեր երկիրը, ստորանանք…


Արևմուտքից Ուկրաինային չեն ստիպում ծնկի գալ, ասում են՝ մինչև վերջ պետք է պայքարեք, մեզ ասում են՝ ստորացեք, հանձնվեք, զիջեք:


Աշխարհի պատմության մեջ նման ղեկավար չկա, որ ասի՝ այս կամ այն տարածքը զիջենք, երկիրը հանձնենք:


Փաշինյանի այս վարչախումբը մենակ չէր կարող տապալել մի ամբողջ պետություն, նրանց հետ դրսից աշխատում է շատ փորձառու և լավ ֆինանսավորվող թիմ: Կրկնում եմ՝ սրանց հետ աշխատում է շատ փորձառու մասնագետների թիմ, որը լավ է ճանաչում մեր ժողովրդին ու գիտի՝ ինչպես պետք է աշխատել մեր ժողովրդի հետ, ինչպես մանիպուլացնել, մոլորեցնել, զգացմունքային ինչ արտահայտություններով ու ելույթներով նրան գրավել, խաբել, իսկ մեր ժողովրդի մեծ մասը, ցավոք, դա ընդունում է:


Այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը 5 տարի առաջ, երբ իշխանություն էր վերցնում, չգիտե՞ր՝ այս երկիրը սահման ունի՞, թե՞ չունի… այս մարդը ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել, շատ շուտով, ոչ թե Բաթումի, այլ Ալեքսանդրապոլի պայմանագրին են անցնելու… Սա Հայկական պետության ոչնչացման ծրագիր է, 2 թուրք ժողովուրդ ուզում են միավորվել, մենք ենք խանգարում:


Նրանք խելացիորեն ճնշում են գործադրում, և զրո զիջում, եթե ուզենային, որ խաղաղություն լիներ, ինչ-որ զիջումների կգնային. դա նշանակում է, որ նրանց պլաններում մեզ հետ խաղաղ ապրելը չէ, նրանք ուզում են, որ մենք այստեղ պարզապես չլինենք:


Նախկին իշխանությունների կառավարման տարիներին երկրի ներսում, ներքին քաղաքական դաշտում անարդար բաներ եղել են, իհարկե, բայց արտաքին քաղաքականությունում այն, ինչ ունեինք և այսօրվա ունեցածի հետ անհամեմատելի է, այսօր մեզ հետ թե՛ Ռուսաստանը, և թե՛ Արևմուտքը գաղութի պես են վերաբերվում:


Մենք ինքնիշխանություն այլևս չունենք, մենք ընդամենը պրոտեկտորատ ենք:


Հայաստանի այս իշխանությունները հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի մաս են ճանաչում, իսկ հասարակության մի մասը Երևանի Սարյան փողոցում գինու փառատոն է կազմակերպում, հետո էլ Ռուսաստանին ասում ենք՝ մեզ պաշտպանի… պատմության մեջ նման բան չի եղել: Մենք զբաղվում ենք գինու ֆեստիվալով ու հետն էլ բողոքում Ռուսաստանից կամ Արևմուտքից: Եթե դուք ինքներդ չեք ուզում պայքարել՝ ոչ մի երկիր ձեր փոխարեն չի պայքարելու:


Բաքուն ՆԱՏՕ է մտնելու, և ՆԱՏՕ-ն ունենալու է Ստամբուլից մինչև Բաքու տարածք, և մենք խոչընդոտում ենք այդ ծրագրին, ըստ որի՝ Հայաստան պետություն չպետք է լինի:


Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Պետդեպը ողջունեց Ալիևին համաներում անելու պատրաստակամության մասին հայտարարության համար, որևէ մեկը չի հիշում մեր իրավունքների մասին, մենք վերադարձել ենք 19-րդ դար՝ Օսմանյան կայսրություն:


Մենք ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ստանալու ենք անվտանգության զրո երաշխիք, 5 տարի փորձեցինք արտաքին քաղաքական վեկտորը փոխել, դա էլ չստացվեց։


Որպես կանոն՝ երբ Արևմուտքն ուզում է ինչ-որ մեկին պաշտպանել՝ շատ լավ էլ կարողանում է, գտնում է դրա համար անհրաժեշտ լուծումները, իսկ եթե չի ուզում՝ արդարացումներ ու պատճառներ է փնտրում:


Շուտով Ալիևն Արևմուտքի կողմից նույնիսկ Նոբելյան մրցանակ կստանա…


Արևմուտքի հետ մեր դիվանագիտությունը տոտալ ֆիասկո է ապրել:


Ամեն ինչ տապալում են, հետո իրենց արդարացումների կոմիտեն այդ ձախողումների համար մի պատճառ է գտնում:


Թող մեզ չխաբեն, թե զենք են բերելու:


Մենք մեր նախկին ղեկավարներին մեղադրում էինք կոռուպցիայի մեջ, իհարկե, տեղ կար մեղադրելու, իսկ արդյո՞ք կոռուպցիա չէ, երբ Արևմուտքը մի ամբողջ ժողովուրդ վաճառում է նավթի և գազի դիմաց: Հիմա նրանք բոլորը լռում են:


1967 թվականից Իսրայելը գրավել է Սիրիայի մի մասը՝ Գոլանի բարձունքը, և մինչև հիմա պահում է, որովհետև դա իրենց անվտանգության համար անհրաժեշտ է, և Արևմուտքը դա ընդունում է, իսկ մեզ ագրեսոր են անվանում…


Ադրբեջանը պահանջում և ամեն ինչ անում է ուժով, իսկ մենք պառկում ենք գետնին…


Մեզ գցեցին… 5 տարի առաջ ուր էինք, հիմա որտեղ ենք: 1920 թվականին էլ ֆրանսիական կոնֆետներով խաբեցին մեզ, ի վերջո, ստացանք Ալեքսանդրապոլի պայմանագիրը:


Խաղի կանոնները բոլոր երկրներում նույնն են, վերջում տարածք ենք կորցնելու, ինչպես Քաջազնունին էր ասում՝ մենք կորցրեցինք մեր տարածքի 65 տոկոսը:


Թուրքերն Ադրբեջանին շատ լավ սովորեցրել են, թե ինչ է դիվանագիտությունը, դիվանագիտական ինչ քայլեր պետք է անեն:


Միջազգային հանրություն և շահեր գոյություն չունեն, 30 տարի Արևմուտքն ասում էր, որ այս հարցը ուժով չպետք է լուծվի, Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ ուժով լուծեց, հիմա Արևմուտքը դրա մասին լռում է։


Պետք չէ զբաղվել հեքիաթներով, պետք է ռեալ տեսնել, որ Թուրքիան և Ռուսաստանը մերձենում են, մենք պետք է սա տեսնեինք դեռևս տարիներ առաջ:


Խաղաղությունը նոր Օսմանյան կայսրության հիմք է դնելու, և մենք այդ կայսրության համար խոչընդոտ ենք՝ կոկորդին մնացած ոսկոր:


Փաշինյանի գործողություններն այն արդյունքն են, որ 100 տոկոսով համապատասխանում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր