Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին          Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին       Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ    

10 հուն 2023 18:49

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում

Հունիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը սպասվում է, 12-ի, 15-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր