Տեսանյութ. 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է          Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ       Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել    

12 հուն 2023 14:27

Անկարայում տագնապալից իրավիճակ է,տարածաշրջանի վրա կարող են հանկարծակի գահավիժել ջրհեղեղներ ու ուժեղ քամիներ. փողոցները վերածվել են գետերի.Անթալիան եւս սպառնաիլիքի տակ է

Հորդառատ անձրեւները կիրակի օրը ջրհեղեղ են առաջացրել Անկարայում, փողոցները վերածվել են գետերի, ջուրը քշել-տարել է շատ մեքենաներ, հայտնում է Daily Sabah-ը:

Ջրհեղեղը սկսվել է երկրի հյուսիսում՝ Սեւ ծովի ափի երկայնքով հորդառատ  անձրեւներից հետո, որոնք  մեկ շաբաթ առաջ առնվազն երեք մարդու կյանք էին խլել:

Թուրքիայի օդերեւութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ երկուշաբթի օրը Սեւ ծովի երկայնքով, Էգեյան ծովի ափին եւ Միջերկրականի  արեւմտյան մասի վրա  հորդառատ անձրեւները կշարունակվեն:

Նշվում է նաեւ, որ տարածաշրջանի վրա կարող են հանկարծակի գահավիժել ջրհեղեղներ ու ուժեղ քամիներ:

Հանրաճանաչ հանգստավայր Անթալիան եւս սպառնաիլիքի տակ է։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր