Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 հուն 2023 14:09

Ռուս, բելառուս և ղազախ զինվորները պետք է գան և կրակեն զինվորների վրա՞.Նույնիսկ ՌԴ-ն չի կարողանում հերքել, որ ռուսական կողմը Լաչինի միջանցքի անվտանգությունը չի ապահովում

Հայաստանը կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Նրա խոսքով տարաձայնությունները այս հարցում տեխնիկական են. «Ընդհանուր ընկալում կա: Իմ ընկալմամբ խոսքը մի պետության մեջ տեղաշարժման մասին է: Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ ինքը  իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում Բաքվից Նախիջեւան գնալուց: Դա, իրենց պատկերացմամբ ենթադրում է, որ հեշտացված տարբերակ պետք է լինի: Ինչպես նաեւ, երբ որ մենք Երեւանից Նախւիջեւանի տարածքով իջնենք Մեղրի: Մեզ մոտ տրամադրվածությունը հետեւյալն է, որ մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք:


Եթե մենք խոսում ենք  խաղաղության մասին, ապա սուր նախապայմաններ դնելը, լարվածությունը չիջեցնելու տրամաբանության մեջ հավերժ ապրելը…, եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, էդ ճանապարհը, ինչ էլ ուզում է լինի, անիմաստ է լինելու: Լավ կլինի, որ ադրբեջանական կողմն այս ամենը հասկանա», - նշեց նա:


Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանն ուզում է իրավիճակից ամեն ինչ հնարավորինս շատ ստանալ, ինչը հասկանալի է. «Իրենք, ենթադրաբար, չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք ունեցել ենք 1990-ականների սկզբին: Միևնույն  ժամանակ, կարծում եմ, որ իրենք իրենց սխալներն են անում  իմ գնահատմամբ եւ շատ բաներ հաշվի չեն առնում, բայց դա պատմությունը ցույց կտա», - ասաց  ԱԺ նախագահը:
 

Ակնհայտ է, որ ռուսական կողմն ունի պարտավորություններ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, օրինակ՝ Լաչինի միջանցքի անխափան անցանելիությունը ապահովելու, որը չի կատարում:
«Նույնիսկ Ռուսաստանն արդեն չի կարողանում դա հերքել, այլ հարց է, թե մենք ինչ տարբերակ ենք տեսնում և ոնց ենք պատկերացնում այդ հարցի լուծումը:


Արդյո՞ք մենք պատկերացնում ենք, որ ռուս, բելառուս և ղազախ զինվորները պետք է գան և կրակեն զինվորների վրա։ Բնականաբար ո՛չ։


Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն։ Այո՛, կան։ Արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում։ Այ՛ո, ես այդպես եմ համարում: Կարելի է ավելի շատ լծակներ կիրառել որպեսզի այդ հարցը լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր