Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Տեսանյութ. Պատկերացրեք՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստան են բերելու    

14 հուն 2023 10:33

ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին և ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում է չայցելել ՀՀ-ում սահմանամերձ որոշ շրջաններ, զգույշ լինել գիշերը քայլելիս կամ մեքենա վարելիս

Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնի մեկնարկով պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին խուսափել ՀՀ-ում որոշ ուղղություներով ոչ հրատապ ճանապարհորդություններ իրականացնելուց, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությամբ։ Ընդ որում՝ դեռևս 2022 թվականից կիրառվող սահմանափակումներում որոշակի մեղմացումներ են եղել։




Ըստ ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության՝ այցելության համար անցանկալի վայրերն են․


Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,




Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,


Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք։


Բացի այդ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ, ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ թույլատրվում է Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով, իսկ այցելությունը Սյունիքի մարզ և ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։


«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։ ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է հաղորդագրության մեջ։


Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար, հետևել տեղական լրատվամիջոցներին, խուսափել մարդաշատ վայրերից ու ցույցերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքի անդամներին իրենց անվտանգության մասին, պահպանել զգոնութունն ու զգույշ լինել գիշերը քայլելիս կամ վարելիս:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր