Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 26-ի համար          Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»       Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»    

14 հուն 2023 12:38

Իբր հայերի կրակահերթից հետո են կրակ բացել.Ադրբեջանի ԶՈՒ կրակից Երասխում երկու օտարերկրացի է վիրավորվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  պաշտպանության նախարարությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր