Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

16 հուն 2023 14:36

Տղամարդը ոչ սթափ վիճակում փորձել է խեղդամահ անել 89-ամյա հորը, ապա դանակահարել է 37-ամյա զարմիկին

Հունիսի 15-ի ժամը 12.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս քաղաքի 6-րդ փողոցի տներից մեկում դանակով հարձակվել են, և հարձակվողը ոչ սթափ վիճակում է:


Ոստիկանությունից  հայտնում են, որ նշված հասցե ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: 37-ամյա երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ տուն մտնելով՝ տեսել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 61-ամյա քեռին բարձը դրել է անկողնային հիվանդ 89-ամյա հոր դեմքին և փորձել է խեղդել նրան, ինչը իր կողմից կանխվել է:


Այնուհետև 61-ամյա տղամարդը ավտոտնակում դանակով խփել է 37-ամյա զարմիկի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածք:


61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:


Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր