Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

17 հուն 2023 16:15

Կիևը ահաբեկչական գործունեության նոր մակարդակի է հասել

Կիևի ռեժիմը ահաբեկչական գործունեության նոր մակարդակի է հասել, այդ թվում՝ տեղեկատվական ուղղությամբ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Այժմ նրանք (Կիևի ռեժիմը,- նշում է ՏԱՍՍ-ը) արդեն անցել են իրենց գործունեության ահաբեկչական հաջորդ փուլին՝ տեղեկատվական ուղղությամբ, հիմնականում մեսենջերների միջոցով, զանգերով, սոցիալական ցանցերի մշակմամբ, հրապարակումովներով։ Մենք հասկանում ենք, որ սա երկարաժամկետ պլանավորված աշխատանք է Ուկրաինայում՝ տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու մեր երկրին ու մեր քաղաքացիներին»,-ասել է Զախարովան։


Զախարովան, ի պատասխան այն հարցին, թե արդյոք սպառնալիքներ է ստացել իր հասցեին, նշել է, որ ինքը ոչնչով չի տարբերվում իրական տեղեկատվական ահաբեկչության դեմ բախված Ռուսաստանի քաղաքացիներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր