Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած          Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 հուն 2023 10:33

Տեսանյութ.Սգակիրները լսել են, թե ինչպես է մահացածը թակում իր դագաղում,տարել են հիվանդանոց, որտեղ էլ մի քանի օրից մահացել է

Էկվադորի բնակչուհին մահացել է  դագաղում հանկարծակի «կենդանանալուց» մի քանի օր հետո, տեղեկացրել է BBC-ն։

76-ամյա Բելա Մոնտոյան առաջին անգամ մեռած է հայտարարվել անցած շաբաթ Բաբահոյո քաղաքի հիվանդանոցի բժշկի կողմից։

Բայց երբ նրա հուղարկավորությանը մասնակցող սգակիրները  լսել են, թե ինչպես է նա թակում իր դագաղում, միանգամից   հետ են տարել նույն հիվանդանոցը՝ բուժվելու։

Վերականգնամն բաժանմունքում յոթ օր մնալուց հետո Էկվադորի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ նա մահացել է ուրբաթ իշեմիկ կաթվածից։

Հունիսի 16-ին մահվանից հետո Մոնտայան բերվել է հետ նույն թաղման գրասենյակը՝ հասարակական գերեզմանատանը հուղարկավորելուց առաջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Էկվադորի առողջապահության նախարարությունը փորձագետների հանձնաժողով է ստեղծել այս գործը քննելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր