Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 հուն 2023 13:31

Ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղուց․ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ ՀՀ-ում՝ հայկական օրենսդրությունը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի  շրջանակներում  ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման համար առկա խոչընդոտների մասին։
 
«Մենք եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ փոխվարչապետերի հետ, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։
 
Այն ասում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որն անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ  երթուղով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, որոշում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հատման կարգի հիմնական մոտեցումները ։
 
Կողմերից որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի առանձին հատվածներ գտնվելու են այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։ Այդպիսով՝ այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։
 
Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»,- ասել է Օվերչուկը։
***
Օվերչուկը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում խոսել է տարածաշրջանի ապաշրջափակման «գործընթացը խոչընդոտելու Արևմուտքի փորձերի մասին»։ «Մենք գիտենք, և դա երևում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններից, որոնք նա հրապարակում է Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի հետ բանակցություններից հետո, որ այդ հանդիպումներում քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրները։ Միաժամանակ, նշվում է այս հարցում կողմերի ձեռք բերած առաջընթացը։ Ինչպես հասկանում եք, այս առաջընթացը ձեռք է բերվել եռակողմ հարթակում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, թեև պարզ է, որ եվրոպացիները չեն նշի այդ մասին»,-ասել է Օվերչուկը։
 
Նա պնդել է, որ բանակցային գործընկերները համաձայն են, որ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով ստեղծված հարթակն այն վայրն է, որտեղ այսօր ամենամեծ առաջընթացն է գրանցվել և արդյունք է նկատվում։ «Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բոլորի համար բացասական հետևանքներ կունենա»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։
 
Խոսելով Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների մասին՝ ՌԴ փոխվարչապետն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ «Մեզ ուրախացնում են մեր դաշնակցի տնտեսական հաջողությունները, որոնք հանդիսանում են  օրինակ ու ապացույց  Ռուսաստանի ղեկավարության կողմից իր հարևաններին առաջարկվող ինտերգրացիոն կուրսի հավատարմության։
 
Նույնիսկ չեմ էլ ուզում մտածել Հայաստանի ու Ռուսաստանի միջև խզման հնարավոր հետևանքների մասին,դրան չափանզանց ակնահայտ են»,-  նշել է Օվերչուկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր