Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

20 հուն 2023 14:01

Ինձ խելագարի տեղ էին դրել, երբ ասացի, թե անհանգստանում եմ, որ Պուտինը մարտավարական միջուկային զենք կօգտագործի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրական է համարել Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերել է Reuters-ը։

«Երբ ես մի քանի տարի առաջ այստեղ ասացի, որ անհանգստանում եմ Կոլորադո գետի չորացման համար, բոլորը ինձ նայեցին այնպես, ինչպես ես խելագար լինեի: Նրանք ինձ նայեցին այնպես, ինչպես երբ ես ասացի, որ անհանգստանում եմ, որ Վլադիմիր Պուտինը մարտավարական միջուկային զենք կօգտագործի: Այն իրական է»,-երկուշաբթի օրը Կալիֆորնիայում դոնորների խմբին ասել է Բայդենը:

Շաբաթ օրը Բայդենը «լիովին անպատասխանատու» է անվանել Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր