Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

20 հուն 2023 15:59

Աննա Հակոբյանն ինչ գործ ուներ հրամանատարական շտաբում.Դավիթ Տոնոյանն ասում էր՝ ես գամ Փաշինյանի հետ ուղիղ եթերում բանավիճեմ․ սա շոուի հարթակ չէ

«Իրենք ամեն ինչն են թատրոն համարում՝  մեր երկրում ինչ որ կատարվում է, ինչ որ սահմաններում է կատարվում: Այսպես արձագանքեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ ընդդիմությունը հանձնաժողովի արտահերթ դռնբաց  նիստում վարչապետ Փաշինյանին հրավիրելը թատրոն է համարում։ 


«Թող ամսի 27-ին՝ ժամը 10-ին գան,  իրենց պատկերացրած թատրոնը դարձնեն կյանքին համահունչ գործընթաց»,- նշեց  Քոչարյանը և հավելեց․ «Ընդդիմության հրաժարվելը մասնակցությունից պարզապես փաստերին առնչվելու ցանկություն չունենալն է»։ 


Քոչարյանն անդրադարձավ նաև ժամանակ առաջ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ վարչապետ Փաշինյանի հետ միաժամանակ ներկա գտնվել քննիչ հանձնաժողովի նիստում․ «Դավիթ Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ։ Չէ՛, քննիչ հանձաժողովն ունի իր  ընթացակարգը,  աշխատակարգը։  Պարոն Տոնոյանին երկու անգամ ես առաջարկել եմ, որպեսզի ցանկացած ձևաչափով ներկայանա՝ մենք գնանք իր մոտ, փորձենք անել ամեն ինչ, օրենքի սահմաններում, ինքը գա այստեղ։ Պարոն Տոնոյանն ասում էր՝ ես գամ պարոն Փաշինյանի հետ ուղիղ եթերում բանավիճեմ․ սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»։ 


Լրագրողի հարցին, թե Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ինչ գործ ուներ հրամանատարական շտաբում, Քոչարյանը պատասխանեց․ «Եթե հարցեր կան հրամանատարական շտաբում ոչ իրասու մարդկանց լինել-չլինելու մասին, սպասեք ամսի 27-ին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր