ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ, սակայն պայմանով

Bloomberg-ի հաղորդմամբ՝ օգնության փաթեթի մի մասը կուղղվի Ուկրաինայի ընթացիկ ծախսերին, ինչպիսիք են աշխատավարձերը, թոշակները և սոցիալական նպաստները: Փաթեթը կֆինանսավորվի ԵՄ անդամ երկրների ներդրումներից։ Դոնորների գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը՝ Մեծ Բրիտանիան, նույնպես մտադիր է մասնակցել ընդլայնված մեխանիզմների շրջանակում օգնությանը, որը կքննարկվի հանդիպման ընթացքում։
Հաղորդվում է, որ 50 միլիարդ եվրո կհատկացվի դրամաշնորհների և արտոնյալ վարկերի տեսքով, սակայն պայմանով, որ Ուկրաինան երկրում մի շարք բարեփոխումներ կիրականացնի, այդ թվում՝ հակակոռուպցիոն։ Վերակառուցման ծրագրի հեղինակների կարծիքով (այսպես են անվանում բազմամիլիարդանոց փաթեթը ԵՄ կուլիսներում)՝ բարեփոխումներն անհրաժեշտ են ոչ միայն Ուկրաինային օգնություն տրամադրելու, այլ նաև ԵՄ անդամակցության ճանապարհին կանգնելու համար։