Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով          Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից       Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին    

22 հուն 2023 17:43

Կարող է հայերի ցեղասպանության կրկնություն լինել.Ադրբեջանը Թուրքիա չէ, սակայն Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության հետնորդի սերտ դաշնակիցն է

ԱՄՆ կոնգրեսում ԼՂ ժողովրդի պշտպանությունն ուղղված քննարկումը տեղի է ունենում, քանի որ կան մտավախություններ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վտանգի մեջ են:

Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:

Եվ այդ վախը, ըստ կոնգրեսականի, հիմնավորված է՝ հաշվի առնելով հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը ճանաչել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ադրբեջանը Թուրքիա չէ, սակայն Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության հետնորդի սերտ դաշնակիցն է: Մարդիկ վախենում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ամենաերկարատևն է հետխորհրդային փլուզումից հետո, կարող է պատմության կրկնություն հրահրել», - նշել է ՄաքԳավերնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր